Բաժիններ՝

Թրամփի դեմ գանգատ գրած իրազեկչին դաշնային պաշտպանություն են տրամադրել. CBS

Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ 1 գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո: Այդ մասին է հաղորդվում է այն փաստաթղթերում, որոնք սեպտեմբերի 29-ին հայտնվել են CBS հեռուստաընկերությունում: Հեռուստաալիքի տվյալներով՝ իրազեկիչը պաշտպանության տակ է վերցվել այն պատճառով, որ նա անհանգստանում է իր անվտանգության համար:

Սեպտեմբերի 29-ին ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել է, որ ցանկանում է հանդիպել այն մարդու հետ, որն իր դեմ գանգատ է գրել, ինչպես նաեւ նրա հետ, ով իրազեկչին տվյալներ է տրամադրել Սպիտակ տան տիրոջ եւ Զելենսկու միջեւ կայացած զրույցի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս