Ադամյանը փոխարինման է դուրս եկել «Հոֆենհայմ»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը փոխարինման է դուրս եկել ակումբի կազմում:
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում Ադամյանի «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել 0:3 հաշվով:
Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է: