Բաժիններ՝

«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա. տնտեսագետ. «Փաստինֆո»

Հակված եմ կարծելու, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումն, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայկական և ռուսական կողմի միջև ընթանում են բանակցություներ, փաստում է՝ դիտարկվում են խնդրի լուծման այլ սցենարներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։

«Կոմպրոմիսը կլինի, երկաթուղին, կարծում եմ, կշարունակի աշխատել, արդյունքում կունենանք բացասական նախադեպ և բացասական տրամադրություն ներդրումային դաշտի համար»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա, որովհետև իշխանությունների մոտ, տնտեսագետի կարծիքով, կա սկզբում հայտարարելու, իսկ հետո ուսումնասիրելու և հասկանալու տենդենց։

Քննարկելով պայմանագրի խզման պարագայում բացասական հետևանքները՝ հասկանալի է դառնում, որ այն, մասնավորապես, ազդեցություն կթողնի ֆինանսական հատվածի վրա։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ»-ի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է, որ հայկական երկաթուղու շարժակազմը գրեթե ամբողջությամբ՝ 2000-ից ավել վագոն, էլեկտրագնացքներ, համարվում է ռուսական կողմի սեփականությունը. «Պայմանագրի խզումը ենթադրում է, որ ամբողջ շարժակազմն ուղղակի պետք է վերցվի և տարվի Հայաստանից, ինչի արդյունքում կանգնելու ենք շարժակազմի գնման կամ երկաթուղին աշխատացնելու համար դրա վարձակալության խնդրի առջև»,-նշեց տնտեսագետը։

Նրա պնդմամբ երկու պարագայում էլ խոսքը ֆինանսական մեծ բեռի և մեծ պատասխանատվության մասին է։ Ենթադրվում է, որ այդ գումարը պետք է հատկացվի պետբյուջեից, ինչի հնարավորությունն այս պահի դրությամբ տնտեսագետի համոզմամբ չունենք։

«Բացի այդ շարժակազմի վարձակալության կամ գնման դեպքում երկաթուղու մատուցման ծառայությունների, դրանով ներկրվող-արտահանվող ապրանքատեսակների գները շեշտակի կբարձրանան»,-նկատեց Լիլիա Ամիրխանյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս