Երիտասարդը բացել է ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռը. ոստիկանություն
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Արդյունքում, դեպքից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, հանցագործությունը բացահայտվեց։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկվեց Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ, ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը իրացվել է Երևանում գտնվող շուկաներից մեկում։ Հափշտակված իրերի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։