Facebook-ն սկսել է Ավստրալիայի տարածքում թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթը
Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում է լայքերի քանակը հրապարակումներում եւ տեսանյութերի դիտումներում: Այդ մասին, հայտնել է New York Times հրատարակությունը:
Սոցիալական ցանցի հայտարարության համաձայն՝ այս պահին որոշված չէ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում:
«Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու համար, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,- մեջբերում է թերթը Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոյի խոսքը: Համանման գործառույթն Instagram-ում արդեն սկսել են թեստավորել աշխարհի յոթ երկրում, այդ թվում՝ Կանադայում եւ Բրազիլիայում: Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց են տալիս սոսկ ընդհանուր ընկերների մի քանի անուն, որոնց դուր է եկել գրառումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: