Նախագահը ԵՊՀ 100-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ անձանց
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել:
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը,
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը:
ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին, Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիէլ Վլադիմիրի Ղոչիկյանին:
Երևանի պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: