ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների բանկային տվյալներն է ուզել. «Փաստինֆո»
Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ՀՔԾ-ի ուշադրությունը գրավել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ նրա ընտանիքը ու Ֆինանսական դիտարկումների կենտրոնից տեղեկություններ է ուզել Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ հարսների, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը գրություն է ուղարկել ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին՝ նշելով, որ «Մարտի 1»-ի քրեական գործով նախաքննության ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել,որ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Միքայել Հարությունյանը «հնարավոր է կատարած լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ», հանդիսանում են իրենց կամ այլ անձանց անուններով գրանցված ընկերությունների փաստացի սեփակատերեր, դրանք կառավարում են իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով, ապօրինի հարստացել են, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցները»։
ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձանց թվում նշել է նրա կնոջը, որդիներին ու հարսներին, Յուրի Խաչատուրովի կնոջը ու որդիներից մեկին, Միքայել Հարությունյանի կնոջն ու երկու որդիներին։
«Խնդրում եմ հանձնարարել անհապաղ կատարել ուսումնասիրություն, պարզել եւ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկություններ հայտնել վերը նշված անձանց անվամբ բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ու դրանց շարժի մասին»,-նշված է գրության մեջ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: