Բաժիններ՝

Ռազմավարական զորավարժության շրջանակում կազմավորվել է ՀՀ ոստիկանության N գունդը

«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը, որը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, ներգրավված են նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները:

Զորավաժության շրջանակում, 2-րդ զորամիավորման հրամանատարության հետ փոխգործակցությամբ, կազմավորվել է ՀՀ ոստիկանության N գունդը: Ձևավորվել են զորամասի վարչությունը, հիմնական, պահեստային և ապահովման ստորաբաժանումները: Գունդը համալրվել է սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, զենք-զինամթերքով: Կատարվել են պլանների ճշտումներ, մշակվել և հաստատվել է հետագա գործողությունների պլանը:

Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին:

Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս