Շիրակը Ֆրանսիայի ոգու մարմնացումն էր. Սենատի ղեկավար
Կյանքի 87-րդ տարում վախճանված՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իրենով մարմնավորում էր Ֆրանսիայի ոգին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեն:
«Ժակ Շիրակն ավելի քան կես դար իրենով մարմնավորուՖմ էր Ֆրանսայի ոգին երկրի տարածքում, ամբողջ աշխարհում նաեւ իր արժեքների միջոցFով: Նա միշտ հրաժարվում էր փոխզիջման գնալ ծայրահեղությունների հետ եւ քաջությամբ էր ընդունում մեր երկրի անցյալը, ինչպես նրա մութ, այնպես էլ լուսավոր կողմերը»,- գրել է Լարշեն Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: