Պիկեն ընթրիք է կազմակերպում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար, որտեղ կքննարկի թիմի ճգնաժամը
AS-ի փոխանցմամբ, Ժերար Պիկեն ընթրիք է կազմակերպում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար: Միջոցառման հիմնական նպատակը կլինի ակումբում տիրող իրավիճակի քննարկումը:
Թիմը 25 տարվա ընթացքում գրանցել է մրցաշրջանի վատթարագույն մեկնարկը: 2019/2020 թվականների մրցաշրջանում անցկացրած 6 խաղերում «Բարսելոնան» հաղթել է ընդամենը երեքում (բոլորը՝«Կամպ Նոուում»): Վերջին անգամ «կապտանռնագույնները» արտագնա հաղթանակ են տարել գարնանը:
AS-ը նաև ավելացնում է, որ սա առաջին անգամն է, որ ֆուտբոլիստները կհանդիպեն թիմային ընթրիքի՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո: Հաշվի առնելով, որ մարզչական շտաբը չի հրավիրվել միջոցառմանը, ֆուտբոլիստները հնարավորություն կունենան բաց խոսելու ստեղծված իրավիճակի մասին:
Սիրարփի Աղաբաբյան