Բաժիններ՝

Անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձանում են ավելի քան 20 տոկոսով

Կառավարությունն ավելի քան 20 տոկոսով բարձրացնում է անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը: Կառավարությունն այդ նպատակով կհատկացնի 43 միլիոն 992 հազար դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս