«Ոչ ոք Փաշինյանին չի խանգարում ստորագրությունը հետ վերցնել». ՀՀԿ անդամը՝ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը վստահեցնում է՝ իրենց թիմը չէր վավերացնելու «Ստամբուլյան կոնվենցիան»:

««Ստամբուլյան կոնվենցիան» ոչ ոք չէր պատրաստվում վավերացնել: Բազմաթիվ միջազգային պարտավորություններ ունենք, և այդ պարտավորությունների շրջանակներում ստորագրել կոնվենցիան և վավերացնել՝ դրանք տարբեր բաներ են, որովհետև մեր Սահմանադրության հետ կոնվենցիան մեծ հակասության մեջ է, և մեծ պատասխանատվությամբ հայտնում եմ՝ մեր խմբակցությունը, այն կազմով, որով գործում է, այդ կոնվենցիան երբևէ չէր վավերացնելու: Իսկ եթե ինքն ասում է, որ նախկին իշխանություններն են եղել դրա ստորագրողը, ապա ոչ ոք իրեն չի խանգարում ստորագրությունը հետ վերցնել, ոչ թե վավերացնել այդ կոնվենցիան: Մենք իրականում երբևէ չենք մտածել, որ կոնվենցիան այդ տեսքով կվավերացնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարինե Աճեմյանը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս