Զելենսկին պատասխանել է այն հարցին, թե Թրամփն արդյոք ճնշում է գործադրել իր վրա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս լրագրողներին պատմել է, որ կա միայն մի մարդ, որը կարող է իր վրա ճնշում գործադրել։ Զելենսկին հայտարարել է, որ հազիվ թե լինի մեկը, ով կարող է իր վրա ճնշում գործադրել, քանի որ ինքն անկախ Ուկրաինայի նախագահն է:
«Ինձ վրա ճնշում կարող է գործադրել միայն իմ որդին, որը վեց տարեկան է»,-ասել է նա:
Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել էհեռախոսազրույցի ժամանակ Թրամփի «ճնշման» վերաբերյալ լրագրողների հարցը: Բանակցությունների ընթացքում Սպիտակ տան ղեկավարն իբր պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի նկատմամբ: Դեմոկրատները դա համարում են ընտրական օրենսդրության լուրջ խախտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: