Երիտասարդը երկփողանի հրացանը հանձնել է ոստիկանությանը
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Վանաձորում ապրող մի երիտասարդ ոստիկանություն է բերել 16մմ տրամաչափի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը գտել է տանիքի իրերը դասավորելիս։ Հրացանն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Այն կամավոր հանձնած երիտասարդն էլ բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։