Բաժիններ՝

ՊՆ-ում ստեղծվելու է վետերանների, նախկին զինծառայողների տարբեր խնդիրներով զբաղվող նոր մարմին

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջիկայում նպատակ ունի ստեղծել նոր մարմին, որը զբաղվելու է վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, ֆինանսական, առողջապահական և այլ խնդիրներով:

Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր ստեղծվող այդ մարմինը կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն»:   Վարչությունում ՊՆ-ն հավաքելու է իր ողջ ներուժը, և փորձելու ենք օգնել նախկին զինծառայողներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30