Բաժիններ՝

Հնդկաստանում ավելի քան 200 մարդ է զոհվել մուսոնային տեղատարափների պատճառով

Առնվազն 202 մարդ է զոհվել Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում մուսոնային տեղատարափների պատճառով, որոնք այս տարածաշրջանում մոլեգնում են վերջին շաբաթներին: Ինչպես սեպտեմբերի 13-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, տարերքը վնաս է պատճառել նաեւ շուրջ 10 հազար շենքերի, 231 տուն ամբողջովին ավերվել է: Հեղեղման շրջաններից տարհանվել է ավելի քան 8,5 հազար մարդ:

«Նահանգի կառավարությունը 400 հազար ռուփի գումարի օգնություն է հատկացնում զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին»,-հեռուստաալիքը մեջբերել է տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքը: Պաշտոնյան հավելել է, որ տուժած եւ ունեցվածքը կորցրած անձինք նույնպես դրամական վճարումներ կստանան:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ նահանգի մի շարք շրջաններում հորդարատ անձրեւները կշարունակվեն եւս առնվազն մեկ օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս