«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործի հետքերով…». Գորգիսյանը հրապարակել է ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի և ՔԿ-ի պատասխանները
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործի հետքերով…
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018 թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ էին անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գրասենյակում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին փաստաթղթեր, ստուգվել էին աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով:
Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
ՀՀ քննչական կոմիտեի 2018 թ. դեկտեմբերին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ՀԿԵ-ում արձանագրվել է առերևույթ չարաշահումների դեպք և հարուցվել է քրեական գործ:
2019 թ. օգոտոսի 28-ին գրություններ եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում քրեական գործը և կա՞ն արդյոք անձինք, ում մեղադրանք է առաջադրվել:
Վերոհիշյալ մարմիններից ստացված պատասխանները ներկայացնում եմ առանց մեկնաբանության. միայն նշեմ, որ ՀԿԵ-ում ՊԵԿ-ի խուզարկությունից անցել է մեկ տարի, իսկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից՝ 10 ամիս:
Եվ այսպես՝
1. ՊԵԿ-ը պատասխանել է. որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
2. ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
3. ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է, որ հարուցված քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք այս պահին չկան:
Շարունակելի…»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործի հետքերով…ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018 թ. օգոստոսի 15-ին…
Gepostet von Gevorg Gorgisyan am Donnerstag, 12. September 2019