ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները, որը մեկնարկել էր Բանկի ամենաակտիվ վարկային քարտապանների համար:
Առաջին հաջողակների անուններն արդեն հայտարարվել են` յուրաքանչյուրը ստացել է 100 000 ՀՀ դրամ մրցանակ:
Ակցիան մեկնարկել է 2019 թվականի հունիսի 1-ին և կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
Ակցիայի պայմանների համաձայն, նշված ժամանակահատվածում, օգտվելով վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով քարտի վարկային սահմանաչափը, Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները կունենան հնարավորություն ստանալու դրամական պարգևներ` ամսական 100,000 ՀՀ դրամ գումարի չափով:
Ակցիայի ընթացքում՝ յուրաքանչյուր ամսվա վերջում, Բանկը որոշում է երկու «հաջողակներին», ովքեր առավելագույն չափով օգտագործել են իրենց վարկային սահմանաչափը:
Հիշեցնում ենք, որ «Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կարող են դառնալ ինչպես Բանկի նոր, այնպես էլ գործող հաճախորդներ՝ քարտի սահմանաչափը չօգտագործած վարկային քարտերի քարտապաններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հորդորում է ավելի ակտիվ օգտագործել վարկային քարտերի սահմանաչափը՝ ամսական 100 000 ՀՀ դրամի չափով մրցանակ ստանալու նպատակով:
«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: