«Հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսևորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում։
Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արմեն Բաբաջանյանի մոտ։ Հիշո՞ւմ եք, որ պարոն Էդմոն Մարուքյանը «համաձայնվում էր Արման Բաբաջանյանի բոլոր ասածների հետ՝ բացի մեկից»։ Փաստացի, հանած պոպուլիստական «սաղ նախորդներն են մեղավոր» թեզը, ես ու Արման Բաբաջանյանը նույն բանն ենք ասում։
Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բաբաջանյանին, ապա ես դեռ անցյալ տարի եմ ասել ՝ «հրամայական մանդատը» վաղուց արդեն դարձել է հրամայական։ Բայց մյուս կողմից՝ քարոզարշավի ընթացքում 1in.am-ը այնքան կեղտ էր շռայլոմ հանրապետականներիս վրա, որ գուցե եւ այդ մանդատը վաստակել է։ Կասկածելի եղանակով, բայց վաստակել է»։
երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝…
Gepostet von Hayk Mamijanyan am Samstag, 7. September 2019