Խոսքը չպետք է ճնշվի ոչ մի պարագայում
ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը տարածել է հայտարարություն, որով դատապարտվել է այսօր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի կողմից Pussy Riot խմբի անդամներին` 2 տարով ազատազրկման դատապարտելու վճիռը: Միյատովիչը զգուշացրել է խոսքի ազատության «սանձահարման» միտումների մասին:
«Տեսնում եմ, որ տարբեր երկրներում իշխանությունները, սոցիալական և կրոնական խմբերն ու դատարանները գնալով ավելի խիստ դիրքորոշում են որդեգրում այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք որակվում են «վիրավորող, բարոյապես կասկածելի և երեխաների համար վտանգավոր»: Դեպքերի մեծ մասում դա ուղղակի ոչ ընդունված կամ քննադատական կարծիքի գրաքննության արդարացում է
Խուլիգանության ու կրոնական ատելության սերմանման մեղադրանքները չպետք է կիրառվեն արտահայտման ազատությունը սահմանափակելու համար: Որքան էլ խոսքը (ելույթը) սադրիչ, ծաղրական կամ զգայուն լինի, չպետք է սահմանափակվի կամ ճնշվի և ոչ մի պարագայում, չպետք է հասցնի ազատազրկման
56 պետություն ինձ վստահել է ինձ լիազորել են պաշտպանել և համաձայնեցնել արտահայտման ազատության հետ կապված սկզբունքներն ու պարտավորությունները և ես պարտավոր եմ արձագանքել նման անհանգստացնող զարգացումներին: Արտահայտման ազատությունը, իր ավանդական ու ժամանակակից ձևերով ձևաչափերով անդառնալիորեն կարող է վնասվել, եթե ներկա փորձն ու հիմնարար օրենքները չփոխվեն»,- նշված է Միյատովիչի հայտարարության մեջ: