Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել են մյուս քարը (մոտ 0.5 խմ):