Բաժիններ՝

Փարիզում գողացել են Բենքսիի գործերից ևս մեկը

Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի LCL հեռուստաալիքը:

Նկարն արվել է Ռամբյուտոյի փողոցում ստորգետնյա կայանատեղի մուտքը նշող ճանապարհային նշանի հետին մասում: Գրաֆիտիում պատկերված է առնետ՝ Բենքսիի աշխատանքների կուլտային գործող անձ: Գողության փաստով ոստիկանությունը հետաքննություն է վարում:

Դա Բենքսիի գրաֆիտիի գողության առաջին դեպքը չէ Փարիզում: Հունվարին անհայտ անձինք գողացել էին Բենքսիի այն գործը, որն արվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին Փարիզի «Բատակլան» համերգասրահի արեւմտյան ելքի դռանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս