Facebook-ը դուրս է մնացել 25 լավագույն աշխատատուների ցանկից
Facebook-ն առաջին անգամ դուրս է մնացել 25 ընկերություններից բաղկացած ցանկից, որոնք համարվում են «լավագույնը աշխատանքի համար»: Այդ ընկերությունները օպտիմալ բալանս են առաջարկում զբաղվածության և ազատ ժամանակի միջև: Այս մասին գրում է klerk.ru կայքը՝ հղում կատարելով Glassdoor-ին, որի մասնագետները լավագույն աշխատատուների ցանկը կազմելիս մեկ տարվա ընթացքում հաշվի են առնում տարբեր ընկերությունների 385 հազար աշխատակիցների կարծիքները:
Առաջին եռյակում նշվում է երեք տեխնոլոգիական ընկերությունների անունները, դրանք են` Agilent Technologies-ը, SAS Institute-ը և CareerBuilder-ը: Glassdoor-ի փորձագետների կարծիքով՝ ամենաբարձր դիրքը ցուցակում գրավում են այն աշխատատուները, ովքեր իրենց աշխատակիցներին չեն պարտադրում աշխատել 24 ժամ՝ շաբաթը 7 օր, և թույլ են տալիս նրանց, ոչ միայն աշխատել, այլ նաև հանգստանալ, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծում նրանց համար աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է Facebook-ի աշխատակիցների համար նոր զվարճանքների թաղամաս կառուցել: