Թուրքիան 2019թ․ ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել Ռուսաստանից, Գերմանիայից և Անգլիայից
2019թ․ հուլիսին Թուրքիա այցելած օտարերկրացիների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 16․67 տոկոսով՝ կազմելով 6 մլն 617․380։ Իսկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14․11 տոկոսով՝ հասնելով 24 մլն 693․886-ի։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ երկիրն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել Ռուսաստանից, Գերմանիայից և Անգլիայից։
Հուլիսին Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացել է 16․2 տոկոսով (հասնելով 1 միլիոն 43 հազարի), գերմանացի զբոսաշրջիկների թիվը՝ 14․9 տոկոսով (հասնելով 868 հազարի), իսկ անգլիացի զբոսաշրջիկների թիվը՝ 19․78 տոկոսով (հասնելով 425 հազարի)։
Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 3 մլն 752․473 ռուս, 2 մլն 670․672 գերմանացի և 1 մլն 444․789 անգլիացի զբոսաշրջիկ։