Բաժիններ՝

Վիրջիլ Վան Դեյկը լավագույնն է ըստ ՈՒԵՖԱ-ի

Մոնակոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատությունը:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արարողության ընթացքում հրապարակեց տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը՝ այս մրցաշրջանում ըստ ՈՒԵՖԱ-ի լավագույնը «Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն է: Նրա հետ նույն անվանակարգում առաջադրված էին նաև Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:

ՈՒԵՖԱ-ն պարգևատրեց նաև Չեմպիոնների լիգայում նախորդ մրցաշրջանի լավագույններին: Լիոնել Մեսսին լավագույն հարձակվողն է, Ֆրենկի դե Յոնգը՝ լավագույն կիսապաշտպանը, Վիրջլի վան Դեյկը՝ լավագույն պաշտպանը, իսկ Ալիսոն Բեքերը՝ լավագույն դարպասապահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս