Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը
Մոնակոյում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 առաջնության խմբային փուլի վիճակահանությունը:
Ըստ վիճակահանության կազմվեցին հետևյալ խմբերը՝
A խումբ – «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ Մադրիդ», «Բրյուգե», «Գալաթասարայ»
B խումբ – «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա»
C խումբ – «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Դինամո Զագրեբ», «Ատալանտա»
D խումբ – «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ»
E խումբ – «Լիվերպուլ», «Նապոլի», «Զալցբուրգ», «Գենկ»
F խումբ – «Բարսելոնա», «Բորուսիա Դ․», «Ինտեր», «Սլավիա»
G խումբ – «Զենիթ», «Բենֆիկա», «Լիոն», «ՌԲ Լեյպցիգ»
H խումբ – «Չելսի», «Այաքս», «Վալենսիա», «Լիլ»
Խմբային փուլի առաջին տուրի խաղերը կկայանան սեպտեբերի 17-18-ին: