![](/banners/BeFunky-design.jpg)
«100-ով համոզված եմ, որ Ուսմանը կմնա «Բարսայում»». Դեմբելեի գործակալ
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/GettyImages-1097101680-910x629.jpg)
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հերքել է, որ իր պաշտպանյալը կարող է լքել ակումբը:
«Դեմբելեն կմնա «Բարսելոնայում», ես 100% -ով վստահ եմ: Անգամ փոքր հնարավորություն չկա, որ նա հեռանա: Դեմբելեն ցանկանում է հաղթել «Բարսելոնայում»,- ասել է Սիսոկոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» և ՊՍԺ-ն մոտ են Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ համաձայնագրին: Կատալոնական ակումբը մտադիր է գործարքում ընդգրկել Դեմբելեին, բայց նա չի ցանկանում լքել «Բարսելոնան»:
Սիրարփի Աղաբաբյան