Մեթյու Մաքքոնահին դարձել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր
Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահիին պաշտոնապես շնորհել են Տեխասի համալսարանի պրոֆեսորի կոչում: Այդ մասին հայտնել է THR-ը: Ուսումնական հաստատության հայտարարության մեջ ասվում է, որ կոչումը շնորհվել է «որպես ուսուցիչ եւ դաստիարակ նրա ակնառու աշխատանքի համար» (2015 թվականին Մաքքոնահին որպես հրահանգիչ հրավիրվել էր Օսթինի ուսանողական ճամբար):
Արդեն այս աշնանը նա դասավանդելու է ռադիոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետում, ինչպես նաեւ շարունակելու է ուսուցանել սցենարային վարպետություն:
Տեխասի համալսարանում օսկարակիր դերասանին հարգում են նաեւ այն բանի համար, որ նա «պատրաստ է ուսանողների հետ աշխատել լսարանի սահմաններից դուրս»:
Մեթյու Մաքքոնահին կինոյի դոկտորի աստիճան է ստացել 1993 թվականին: Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, ներառյալ «Գայլը՝ Ուոլ-սթրիթից» եւ «Գնորդների դալլասյան ակումբը» կինոնկարները: Վերջին ժապավենում խաղացած գլխավոր դերի համար ստացել է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: