Պուտինը Էրդողանին խոստացել է ուղղաթիռ գնելու դեպքում լիմուզին նվիրել

Ռուսաստանում կայացած «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել է, թե ի՞նչ արժե ռուսական արտադրության «Aurus» լիմուզինը, որից ունի նաև Պուտինը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ի պատասխան Էրդողանի հարցին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ լիմուզինն արժե 18 միլիոն ռուսական ռուբլի։ Էրդողանը ասել է, որ կմտածի, իսկ Պուտինն անմիջապես արձագանքել է՝ նշելով որ եթե Էրդողանը ցուցադրության ներկայացված 8 միլիոն դոլար արժողությամբ ռուսական ուղղաթիռը գնի, լիմուզինը նրան կնվիրի։

Թուրքիայի նախագահը ծիծաղելով հավանություն է տվել այդ առաջարկին։

Տեսանյութեր

Լրահոս