Բաժիններ՝

«Եկեք հաղթենք Դոնալդ Թրամփին». Քիրսթեն Ջիլիբրանդ

Նյու Յորքի նահանգից դեմոկրատ սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման իրավունքի համար հետագա պայքարից: Համապատասխան հայտարարությունն օգոստոսի 28-ին նա հրապարակել է Twitter-ում։

«Այսօր ես ավարտում եմ իմ նախագահական արշավը: Ես հպարտանում եմ իմ թիմով եւ մեր բոլոր նվաճումներով: Բայց, ես կարծում եմ, որ կարեւոր է հասկանալ, թե քո ծառայությունը որտեղ ավելի շատ օգուտ կբերի»,- նշել է Ջիլիբրանդը:

«Եկեք հաղթենք (գործող նախագահ) Դոնալդ Թրամփին եւ մեզ վերադարձնենք (Կոնգրեսի) Սենատը»,- ընդգծել է նա: Ջիլիբրանդը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել էր այս տարվա հունվարին, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս