Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-ից մինչև  ժամը 17.00-ն  կդադարեցվի Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ, 6-րդ թաղամասերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 16.30-ն՝ Տավուշի մարզի  Իջևան քաղաքի Բլբուլյան, Տերյան և Այգեստան փողոցների, ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս