Բաժիններ՝

Ոստիկանները կանեփի «պլանտացիա» են հայտնաբերել

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների ու Սիսիանի բաժնի ծառայողները օգոստոսի 26-ին զննություն են կատարել Բռնակոթ գյուղի 50-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 50 կանաչ բույս, իսկ խոտի դեզի միջից՝ կանեփի թփի նմանվող կիսաչոր 187 բույս:

Տանտերը հայտնել է, որ բույսերն իրենն են, թմրամիջոց են, որոնք աճեցրել, խնամել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվուն են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս