Բաժիններ՝

ԱՄՆ-ում արհեստականորեն բեղմնավորված սպիտակ ռնգեղջյուր է ծնվել

Կալիֆոռնիայի կենդանաբանական այգում ծնվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին հարավային սպիտակ ռնգեջյուրն՝ արհեստական բեղմնավորման միջոցով, տեղեկացնում է BBC-ն:

Մասնագետներն ասում են, որ դա կարեւոր քայլ է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Աշխարհում դրանցից մնացել են ընդամենը երկուսը, եւ դրանք էգեր են:

Այդ տեսակի վերջին արուն սատկել է մեկ տարի առաջ: Հարավային ռնգեղջուրներից մնացել է շուրջ 18 հազարը, սակայն դրանց պոպուլյացիան նույնպես շեշտակիորեն կրճատվում է որսագողության պատճառով:

Գիտնականները հուսով են, որ Վիկտորյա ռնգեղջյուրը կդառնա հարավային սպիտակ ռնգեղջյուրների վեց փոխնակ մայրերից մեկը, որոնք առաջիկա 10-20 տարում կկարողանան իրենց մեջ կրել եւ կերակրել հյուսիսային սպիտակ ռնգեղջույրների ձագերին, որոնք բեղմնավորված կլինեն փորձանոթներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս