Բաժիններ՝

108 մպ տեսախցիկով նոր սմարթֆոն՝ Xiaomi-ից

Նոր սմարթֆոնի հիմնական բնութագրերն արդեն հայտնի են:

Xiaomi ընկերությունը կորցրել է Mix ապրանքային նշանից օգտվելու իրավունքը: Այդ պատճառով շարքի նոր ֆլագմենը կթողարկվի այլ անվան տակ, որը դեռ հստակեցված չէ: Այս մասին հաղորդել են չինական աղբյուրները, ըստ որոնց՝ արտադրողը պարտվել է դատավարությունը չինական ծառայության դեմ, որը վաղուց արդեն զարգացնում է իր սեփական ապրանքանիշը՝ Mix-ը:

Դրա հետ մեկտեղ՝ ցանցում են հայտնվել առաջիկա սմարթֆոնի մանրամասն նկարագրությունները: Դրանք հաստատեցին լուրերը նոր մոդելի 108 մեգապիքսելանոց մոդուլի արտաքին տեսքի մասին: Այս սենսորը կլրացնի 16 մեգապիքսելանոց տեսախցիկը լայն անկյան նկարահանումների, 12 մեգապիքսել «հեռաֆոտո» խոշորացման և ToF-ցուցիչի համար:

Այս անգամ սելֆիի տեսախցիկը թաքնվելու է հետ քաշվող մեխանիզմում, ինչպես Mi 9T Pro-ն: Էկրանը կստանա 2K մատրիցա՝ ներկառուցված մատնահետքերի սկաներով: Նոր սմարթֆոնի արտադրողականության համար պատասխանատու է նոր ֆլագմենային Qualcomm Snapdragon 855 Plus պրոցեսորը, որը լրացվում է 12 ԳԲ հիշողությամբ: Ներքին հիշողությունը կարող է սահմանվել մինչև 1 տերաբայթ:

Կարդացեք նաև

Նաև հնարավոր Xiaomi Mi Mix 4-ին վերագրվում է 4500 mAh մարտկոցը`45 վտ լարով և 30 վտ անլար լիցքավորման օժանդակությամբ: Ժամացույցը և ականջակալների պատյանները լիցքավորելու համար կլինի հակառակ Qi լիցքավորում:

Նոր Mi Mix-ը պետք է ներկայացվի սեպտեմբերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս