«Տեղերը փոխվել են՝ էն վախտ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն է քլնգում». Սեյրան Սարոյան

ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը նախկինում վստահեցնում էր, որ ոչ մի կերպ չի պատկերացնում՝ Աշոտյանն ինչպես կարող է ընդդիմություն լինել:  Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հիշեցրին գեներալին և հարցրին՝ հիմա Աշոտյանը վա՞տ ընդդիմություն է: Նա պատասխանեց. «Տեղերը փոխվել են՝ էն վախտ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն է քլնգում»:

«Լա՞վ է քլնգում» հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Վատ չի, քեզ ասեմ, շատ էլ լավ խոսում է: Ինչքան բաց տեղ տենան՝ պիտի խոսան»:

Մեկ տարի անց Սարոյանը «նոր Հայաստանում» անելիքներ է տեսնում. «Պիտի երկրի  մթնոլորտը փոխենք, իրոք բերենք թավշյա… Մեկ էլ սկսում են ավել-պակաս խոսել ՝ Պիպոն ու Սեյրանը իրար հետ լավ չեն, Պիպոն ու Տիկոն իրար հետ լավ չեն: Կեղտոտ խոսակցություն, չեն էլ իմանում՝ ինչ բարեկամական կապեր ունեն իրար հետ:

Պիպոյի ամենամոտ ընկերները, որ գիշեր-ցերեկ  իրար հետ են, 4-5 հոգի են, էն էլ իմ տղա Աշոտի բաջանաղներն են: Կամ սաղ իրար քավոր-սանիկ են, կամ հարազատ են»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս