«Փաստորեն «հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել». Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մի բան է շատ հետաքրքրում, ոնց է կարող մի մարդը մեկ այլ մարդու ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել, կամ պաշտպանել։
Նույնիսկ ընտանիքի անդամները քաղաքական և բազմաթիվ այլ հարցերում ունեն տարբեր համոզմունքներ և տեսակետներ ու ԱՆՎԵՐԱՊԱՀ միմյանց չեն վստահում նման հարցերում։ Կարելի է լինել գաղափարակից կամ թիմակից, դա այլ բան է։
«Հեղափոխությունից» հետո հիմնական քաղաքական թեզն էր հռչակվել «քաղաքացի» հասկացությունը։ Քաղաքացի հասկացության հիմքում ազատության և պատասխանատվության գաղափարն է։
Ո՞նց է կարող ազատ մարդը ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել մեկ այլ մարդու։
Թող ինձ ներեն ֆեմինիստները, ադաթական դաշտում եթե հարցը դնենք, ո՞նց է կարող տղամարդը մեկ այլ տղամարդու մասին խոսելիս հրապարակային կերպով ԱՆՎԵՐԱՊԱՀ բառը օգտագործել։ Իսկ թե կրիմինալ աշխարհում ոնց է բնութագրվում ինչ-որ մեկին ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահելն ու ենթարկվելը, դա մի կողմ դնենք։
Փաստորեն «հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել»։
Ինձ մի բան է շատ հետաքրքրում, ոնց է կարող մի մարդը մեկ այլ մարդու ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել, կամ պաշտպանել։Նույնիսկ ընտանիքի…
Gepostet von Stepan Danielyan am Dienstag, 20. August 2019