Բաժիններ՝

Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել սառնարանի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել  հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս