Բաժիններ՝

21-ամյա աղջիկը իրենց տան ննջասենյակի ներքնակի միջից 4000 դոլար է գողացել

Օգոստոսի 17-ին, ժամը 15-ին, Արտաշատի Կասյան փողոցի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իր բնակարանից կատարվել է գողություն:

Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած ոստիկաններին տանտերը բանավոր հաղորդում է տվել, որ վերջին ամիսների ընթացքում, անհայտ պայմաններում, ննջասենյակի ներքնակի միջից գողացել են չորս հազար դոլար:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 21-ամյա դուստրը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է մարզային վարչություն և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս