Գողը՝ ՍՊԸ-ից
Օգոստոսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնում էր, որ Ներքին Շենգավիթում գտնվող մի ՍՊԸ-ից կատարվել է գողություն:
Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խմբին ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ վերջին 3-4 ամիսներին պահեստից գողացել են մթերքներ և տնտեսական ապրանքներ:
Բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով օգոստոսի 17-ին բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի երկու բնակչի՝ նույն ՍՊԸ 17-ամյա բանվորին և 47-ամյա վարորդին: Նրանք ներկայացրել են գողոնի մի մասը:
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: