23-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից. ԱԻՆ
Օգոստոսի 12-ին, ժամը 15:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող քաղաքացին ունի հոգեբանի կարիք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է Վարազդատ Խ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը: