Բաժիններ՝

Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 170-ը. The Times of India

Մուսոնային տեղատարափներից առաջացած հեղեղումների պատճառով Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում զոհված բնակիչների թիվը հասել է 174-ի: Ինչպես օգոստոսի 12-ին հայտնել է The Times of India թերթը, միայն կիրակի օրը գրանցվել է մահվան 33 դեպք։

Վերջին մեկ օրում առավել մեծ թվով զոհեր են եղել Քերալի հարավարեւմտյան նահանգում՝ 15 մարդ, եւ Հուջարաթի արեւմտյան նահանգում 11 մարդ: Վերջին շրջանում մուսոնային անձրեւները մոլեգնում էին երկրի հարավում եւ արեւմտյան ծովափին:

Հունիսի վերջին Հարավային Ասիա եկած մուսոնը ամենաուժեղներից մեկն է դարձել վերջին տասը տարվա ընթացքում: Հորդառատ անձրեւները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունը, շենքերի փլուզումների եւ բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ տարձել երկրի տարբեր տարածաշրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս