Ղազախստանը թյուրքալեզու երկրներին առաջարկում է Մաքսային միության շուկաները
Ղազախստանն իր հնարավորություններն է առաջարկում թյուրքալեզու երկրների բիզնեսմեններին` Մաքսային միության անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ղազախստանի տնտեսական զարգացման և վաճառքի նախարար Բակինջան Սագինտաևը:
«Ղազախստանի միջոցով թյուրքալեզու երկրները կարող են շահավետ պայմաններով ստանալ Մաքսային միության անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություն: Մենք դա առաջարկում ենք գյուղատնտեսական արդյունաբերությամբ, դեղագործությամբ, շինարարությամբ, զբոսաշրջությամբ զբաղվող գործարարներին»,- ասել է Սագինտաևը:
Նրա խոսքով` Ղազախստանում կան լավ պայմաններ արտերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են աշխատել 9 հատուկ տնտեսական գոտիներում: