Բաժիններ՝

ԱՄՆ-ում գիտնականները 112 տարեկան ձուկ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները Մինեսոտայի նահանգի արեւմտյան մասում հայտնաբերել են մեծաբերան բուֆալո տեսակի ձուկ, որը մոտավորապես 112 տարեկան է: Այդ մասին հայտնել է ամերիկյան National Geographic հանդեսը:

Ավելի վաղ համարվում էր, որ այդ ձկները 26 տարուց ավելի չեն ապրում: Բացի դրանից, կենսաբանների կարծիքով՝ խոսքը վերաբերում է քաղցրահամ ջրերի ամենապառավ փշոտ ձկանն այն ձկներից, որոնց երբեւէ հետազոտել են գիտնականները:

Նշված առանձնյակը որսացել են Հյուսիսային Դակոտայի համալսարանի եւ Մանոայի Հավայան համալսարանի ձկնաբանները:՛ Ինչպես հայտնել են կենսաբանները, 112-ամյա ներկայացուցչի քաշը կազմել է շուրջ 11 կիլոգրամ: Այդ տեսակի ձկներն առավելապես բնակվում են ԱՄՆ-ի հյուսիսային մասի քաղցրահամ ջրավազաններում եւ Կանադայում:

Դրանց մարմնի զանգվածն առանձին դեպքերում կարող է հասնել մոտավորապես 30 կիլոգրամի, իսկ երկարությունը՝ 1,2 մետրի: Տակավին անցյալ դարում ԱՄՆ-ում մեծաբերան բուֆալոները գործածել են սննդի մեջ: Այժմ այդ ձկներն ավելի հաճախ մարզական ձկնորսության օբյեկտ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս