Հանրապետությունում առաջին 7 ամիսներին 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավելի է տրվել
2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավելի է տրվել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առեւտրաշրջանառություն»,-նշել է ՀՀ վարչապետը: