Բաժիններ՝

«Որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել». Գևորգ Ալթունյան

«Այն, ինչ ենթադրում ենք՝ որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը դրսևորվել է հանրապետության մի շարք այլ գերեզմանատներում»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝  անդրադառնալով Եռաբլուրի աղմկահարույց դեպքերին:

Նա տեղեկացրեց, որ դեպքը երեկոյան է եղել, և երեկոյան արդեն  սկսել են միջոցներ ձեռնարկել, որ գերեզմանաքարերը մաքրվեն, ու ծառայություններն արդեն հասկանան՝ ովքեր են եղել:

Ըստ Գ. Ալթունյանի ստացած տպավորության՝  հալված, տաք վիճակում գտնվող մոմը մի քանի րոպեում շաղ են տվել գերեզմանքարերի վրա ու արագ հեռացել:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք տարածքը հսկվում է՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց. «Տարածքը չի փակվում, ցանկացած մարդ կարող է ցանկացած ժամի գալ և գնալ, ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել, դա աբսուրդ է:

Ամեն ինչ կանենք, որպեսզի տեսահսկման համակարգերը տեղադրվեն, վերահսկողական ծառայությունն ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է գտնել մարդկանց, ովքեր արել են, և հասկանալ՝ ինչո՞ւ են արել»:

 

Զարուհի Դիլանյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս