Բաժիններ՝

Աղթամար կղզի մեկնած հայ սուզորդները սուզվել են Վանա լճում

Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ստորջրյա լողի մարզիչներ Սերքան Օքի և Բուրաք Փեքգյոզի ղեկավարությամբ հայ սուզակները սուզվել են Վանա լճում։ Ստորջրյա լողը տևել է շուրջ 1 ժամ։ Հայ լողորդները իջել են մինչև լճի 18 մետր խորքը, տեսել են ջրի տակ գտնվող պատմական պարիսպներն ու գերեզմանաքարերը։


«Վան եկող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը օրեցօր ավելանում է։ Այսօր էլ Հայաստանից 10 հոգանոց սուզորդների խումբ էր եկել։ Հայաստանից եկած լողորդները սուզվեցին Աղթամար կղզուց, որը նրանց համար կարևոր նշանակություն ունի։ Տեղացի և արտասահմանցի սուզորդների համար այս լիճը հետզհետե ավելի կարևոր է դառնում», – պատմել է մարզիչ Սերքան Օքը։

Վանա լիճը սոդա պարունակող ամենամեծ լիճն է աշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 3 ․712 քառակուսի կիլոմետր։ Այդ ցուցանիշով այն նաև  Թուրքիայի ամենամեծ լիճն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031