Բաժիններ՝

Միջուկային գործարքի շուրջը հանդիպումն իր շահերի պահպանման երաշխիքներ չտվեց երկրին. Իրանի ԱԳՆ

Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Երեկվա հանդիպումը Վիեննայում մեզ ԳՀՀՊ-ի ապագայի ոչ մի կարգի երաշխիքներ չտվեց,- մեջբերում է Մուսավիի խոսքը Al Mayadeen հեռուստաալիքը:- Մենք մեր հետագա քայլերը կորոշենք (ԳՀՀՊ-ի երաշխավոր երկրների) առաջիկա նախարարական հանդիպումից հետո»:

Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չէ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում եւ նորմալ գործառում: ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի մասին հայտարարել Է հունիսի 28-ին միջուկային գործարքի շուրջը քաղաքական տնօրենների մակարդակով նախորդ հանդիպման ժամանակ:

Հուլիսի 17-ին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ INSTEX-ի միջոցով անցել են մի քանի միլիոն դոլարների գործարքներ, թեեւ դա շատ չնչին Է: Ամփոփելով հուլիսի 28-ի հանդիպման արդունքները՝ իրանական կողմը հայտարարել է, որ ստեղծված եվրոպական մեխանիզմը տակավին չի գործել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս