Գիտնականները ապացուցել են մայրական բնազդի գոյությունը
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Համալսարանի գիտնականները մկների վրա կատարած հետազոտության արդյունքում ապացուցել են մայրական բնազդի գոյությունը:
MailOnline-ի փոխանցմամբ՝ գիտնականները հետազոտել են մկների երկու խումբ և պարզել են, որ գոյություն ունի բջիջների խումբ, որն ակտիվանում է սիրո հորմոնի ազդեցության տակ:
Ըստ գիտնականների՝ դա տեղի է ունեցել էգ մկների մոտ, իսկ որձ մկների մոտ նման բջիջներ չեն գտել. Ուղեղի այն բաժինը, որտեղ գտնվում են բջիջները, պատասխանում է մայրական վարքագծի համար:
Գիտնականները գտնում են, որ իրենց հայտնագործությունը կարող է օգնել հաղթահարել հետծննդյան դեպրեսիան, որը հանդիպում է կանանց 15 տոկոսի մոտ: