Քաբուլում Green Trend շարժման գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի. Reuters
Green Trend քաղաքական շարժման, որը գլխավորում է փոխնախագահի թեկնածու Ամրուլլա Սալեհը, գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի, եւս 50-ը տուժել է: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունը:
Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր երկու զոհվածների մասին: Պայթյունը որոտացել է մասնավոր համալսարանից ոչ հեռու, այնուհետեւ զինյալները ներխուժել են ուսումնական հաստատության շենք եւ գնդակոծել Green Trend-ի գրասենյակը, որը հարում է համալսարանի շենքին: Սալեհը վիրավորվել է կոտորակառումբից:
Նշվում է, որ ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 150 խաղաղ բնակիչներ են տարահանվել շենքից: Գործողության ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերըո ոչնչացրել են չորս հարձակվողների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: