Լոռու մարզում մեքենան մոտ 7 մետր գլորվել է դեպի դաշտավայր

Հուլիսի 28-ին, ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Շ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ գլորվել դեպի դաշտավայր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031